Tert.am-ը գրում է.

Պետք է արձանագրել, որ այն, ինչ Երևանում հայտարարեց Կոսաչովը, պարզապես երեսպաշտություն է:

Այս մասին Tert.am-ի հետ  զրույցում ասաց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հնչեցրած մտքի մասին, թե Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը:

«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն, իմ ունեցած տեղեկատվությամբ, դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել էր ռուսաստանցի պաշտոնյան:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Կոսաչովն այսպիսով փորձեց «փափուկ բարձ դնել Հայաստանի գլխի տակ»:

«Ռուսաստանը, կարծում եմ, շարունակելու է իր կեղտոտ գործը: Գուցե ոչ այն ծավալով, ինչ առաջ, բայց շարունակելու է: Ամեն դեպքում, նրանք մատակարարել են այնքան շատ զենք ու զինամթերք, որ 2016թ.-ի ապրիլին մենք տեսանք, թե ինչ հետևանք ունեցավ այն: Ադրբեջանը որդեգրում է մաքսիմալիստական, ոչ իրատեսական, չափազանց ագրեսիվ դիրքորոշում, որովհետև ունի շատ զենք: Իրավիճակն անկայունության ռեժիմում մնում է կառավարելի Ռուսաստանի կողմից: Իրենք հասել են այս նպատակին, ու հիմա փափուկ բարձ են դնում Հայաստանի գլխի տակ»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել