2010 թվականից ի վեր զբոսաշրջիկները կարողանում են արդեն տիեզերական տաչածքներ այցելել, գրեթե ամեն ինչ թվային է դարձել, իսկ բժշկությունն էլ իր հերթին շարունակում է նոր բացահայտումներ կատարել մարդու կենսագործունեության մասին:

Ընդամենը մեկ դար առաջ նորարարական տեխնոլոգիաները սկսել էին ազդեցութուն ունենալ մարդկանց վրա: Էլեկտրականությունը հանգեցրեց նրան, որ մարդկանց կյանքը սկսեց փոփոխվել գրեթե ամեն օր: Միաժամանակ մեծ կարևորություն ունեին տրանսպորտային զարգացումն ու քիմիան:

Այսպիսով, 1910 թվականի սկզբին, կարելի է ասել, ընդամենը մեկ քայլ էր մնացել ամենահետաքրքիր գյուտերին հասնելու համար: Հենց սա էլ 1900-ականների առաջին տասնամյակը դարձրեց կարևոր նշանակություն ունեցող մարդկային պատմության մեջ:

20-րդ դարի սկզբին հասարակության լայն շերտեր վերջապես հնաավորություն ստացան օգտագործելու այն բաների պտուղները, ինչերին որ հաջողվել էր հասնել նախորդ հարյուրամյակում էլեկտրականության ոլորտի զարգացման արդյունքում: 1910 թ. մերձքաղաքային շատ տներ արդեն օժտված էին էլեկտրականությամբ: Փոշեկուլներն ու լվացքի մեքենաները սկսեցին առևտրապես հասանելի լինել, սակայն միևնույն ժամանակ դրանք չափազանց թանկարժեք էին միջին խավի ընտանիքների մեծ մասի համար:

Հեռախոսները ևս 1910 թվականի «հարմարություններից էին», և միլիոնավոր ամերիկյան տներ արդեն միացված էին հեռախոսային կոմուտատորներին: Նրանք, ովքեր հեռախոս ունեին, նախկինի պես տեղեկություններ ստանում էին օրաթերթերից, քանի որ ռադիոյի հատնագործումը դեռևս սաղմնային փուլում էր. հերթական գյուտն արվել է տարիներ անց:

Ինչ վերաբերվում է տրանսպորտային արդյունաբերությանը, ապա 20-րդ դարի առաջին տարիները նշանավորվեցին դիրիժաբլների չափերի մեծացմամբ, ինչպիսին էր Zeppelin-ը, ինչպես նաև Ռայթ եղբայրների՝ Կիթի Հոկ պատմական թռիչքով 1903 թվականին: Հենրի որդը ներկայացրեց իր 1908 հեղափոխական գյուտը՝ Model T-ն, որն առաջին տրանսպորտն էր, որը հասանելի էր բնակչության զանգվածներին:

Ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ այլ շատ հայտնագործություններ ևս արվել են, որոնցից շատերը մեծ կարևորություն ունեին, մյուսները՝ ոչ այնքան: Դրանց թվին են դասվում պլաստիկ շշերը, էսկալատորները, թեյի տուփիկները, տոպրակը, սուրճը, մեկանգամյա օգտագործման ածելիները և այլն:

Աշխարհը սկսեց արագորեն արդիականանալ 1910 թվականից ի վեր, և շատ ամենօրյա կիրառման իրեր, որոնց բացակալությունը մարդ արարածի կյանքում մենք անհնար ենք համարում, դեռ անհայտ էին մարդկանց այդ ժամանակներում:

Չժանգոտվող պողպատ սկսվեց գործածվել առաջին տասնամյակի կեսերին, իսկ 1919 թ. շուկայում հիթ դարձան առաջին տոստերները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել