Ֆիննական կաթնամթերքի լավագույն որակներն արդեն Հայաստանում են: Երեկ տեղի ունեցավ «Valio-Caviar Night» փակ միջոցառումը, որտեղ ֆիննական կաթնամթերքի հսկան ներկայացրեց իր՝«Valio Master»  պրեմիում դասի կարագը: Երեկոյի ընթացքում  հյուրերը ճաշակեցին  «Valio Master» կարագը սև ձկնկիթի համադրությամբ, ինչպես նաև վայելեցին հայկական էթնո-ջազ երաժշտություն:

«Valio» ապրանքանիշի հայաստանյան պաշտոնական մատակարարը «Մառնիկ   ընկերությունն է, որի տնօրեն Գրիգոր Մանթաշյանը հավատացնում է՝ ապրանքանիշը մշակվում է հատուկ մեթոդիկայով և հատուկ պայմաններում:

«Valio» ապրանքանիշը հիմնադրվել է 1905 թվականին: Այն զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ: Ընկերությունն առաջարկում է կարագների, պանիրների, յոգուրտների և այլ տեսակի կաթնամթերքի մոտ 1000 տարատեսակ: Ընկերությունը Ֆինլանդիայի կաթնամթերք արտադրող և արտահանող ամենամեծ ընկերությունն է, որին բաժին է հասնում երկրի կաթնամթերքի արտահանման շուրջ 97 տոկոսը: «Վալիո» ապրանքանիշը ներկայացված է աշխարհի ավելի քան 60 երկրում, այդ թվում՝ Հայաստանում (1993թ).-ից՝ ի դեմս «Մառնիկ» ընկերության:

Նշենք, որ մարտի 8-ին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում տեղի ունեցած «Պանրի եւ կաթնամթերքի աշխարհի չեմպիոնատ»-ում «Valio Master» անալի կարագների դասում ճանաչվել է լավագույնը 30 երկրների շարքում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել