Բոլոր ատամի մածուկները գործնականում նույնն են և ի զորու չեն պաշտպանել ատամները զգայունության բարձրացումից կամ քայքայումից: Այդպիսի եզրահանգման են եկել շվեյցարական և բրազիլական համալսարանների գիտնականները:

Գիտնականների միջազգային խումբը հետազոտության համար վերցրել է «սովորական» ատամի մածուկ և մի քանի այլ տեսակ:Փորձարկման համար վերցվել են ատամի մածուկներ, որոնք խոստանում են պայքարել զգայունության և քայքայման դեմ:

Բոլոր ատամներն անցել են մաքրման բոլոր 5 էտապները Բրազիլիայում և Եվրոպայում առավել հայտնի ատամի մածուկներով: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ նրանցից ոչ մեկը չի փրկում ատամները կարիեսից և ի զորու չէ պայքարել էմալի քայքայման դեմ:

Փորձագետները խորհուրդ են տալիս ատամների էմալի պահպանման համար հետևել երեք հիմնական կանոնների՝ հետևել ճիշտ սննդակարգին, հետևել բերանի հիգիենայի պահպանմանը և պարբերաբար այցելել ատամնաբույժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել