Armsport.am-ը գրում է.

Բասկետբոլի Ա լիգայի առաջնության 1/2 եզրափակչի առաջին խաղում «Արթիկը» սեփական հարկի տակ 111-87 հաշվով վստահ հաղթանակի է հասել «Արթիկի» նկատմամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրեյ Կոնստանտինովը («Արթիկ»), որը վաստակել է 50 միավոր:

ՖԻՄԱ-«Արթիկ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը՝ 19:00-ին Օլիմպավանում:

Այսօր տեղի կունենա 1/2 եզրափակիչի մյուս` «Ուրարտու»-«Արցախ» հանդիպումը: Այն կմեկնարկի ժամը 19:45-ին «Միկա» մարզահամալիրում:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի հանդիպումների գլխավոր մրցավարն է ՀԲՖ փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար ՝ Հրաչյա Ռոստոմյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել