Քսենիա Սոբչակը կարևոր առաջադրանք է կատարում Կրեմլի համար։ Քանի որ Ղրիմի հարցը ճակատագրական է Ռուսաստանի համար, Ռուսաստանին մեղադրում են Ղրիմն օկուպացնելու և այնտեղ կասկածելի հանրաքվե անցկացնելու մեջ, Կրեմլն ապագա դեբատներում փորձում է լրացուցիչ փաստարկ ձեռք բերել։ Սոբչակը հանդես է գալիս Ղրիմի միացման դեմ, և Ղրիմում նախագահի ընտրությունների ժամանակ նրա ստացած ձայների քանակով ցանկանում են ցույց տալ, թե Ղրիմի բնակչության քանի տոկոսն է համաձայն այդ մտքի հետ, և հակառակը՝ Պուտինին տված ձայները կհամարվեն Ռուսաստանի կազմի մեջ մտնելու կողմնակիցների քվե, այսինքն՝ «նոր հանրաքվե» է անցկացվում։

Փաստորեն, կատարվում է մոտավորապես այն, ինչ տեղի ունեցավ անցած ԱԺ ընտրությունների ժամանակ։ ՀԱԿ-ը կողմ էր Ադրբեջանի հետ «անհապաղ» հաշտություն կնքել, «փոխզիջումների» հիման վրա և ՀԱԿ-ի ստացած ձայները ցույց տվեցին ՀՀ բնակչության վերաբերմունքը։ Ընտրությունների ժամանակ դեռևս չպարզված տեխնելոգիաներով ՀՀԿ-ի համար ձայներ, անկասկած, ավելացվել են, սակայն մյուս կուսակցություններից կարծես թե ձայներ չեն «տարել»։ Դրանով Տեր-Պետրոսյանը մեծ հարված հասցրեց Ադրբեջանի սպասելիքներին։
Տեր-Պետրոսյանն ԱԺ ընտրությունների ժամանակ ուժեղացրեց Հայաստանի դիրքն արտաքին բանակցություններում, նույնը ցանկանում է անել Սոբչակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել