Aysor.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: 

Շնորհավորելով Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են. «Հայաստան- ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին մեծ առաջընթաց են գրանցել՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրելով Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և 2018թ. փետրվարի 21-ին՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները:

Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ կոնկրետ ձև տալու այդ հանձնառություններին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա և առաջ մղելու մեր հավակնոտ օրագիրը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել