Ծանոթացեք Ֆու Խուվեյի հետ, ով Չինաստանի Չենդու քաղաքից 25-ամյա ձեռնարկատեր է։

Նա տասը տարեկան էր, երբ ծնողները բաժանվեցին. նրան մեծացրել են տատիկն ու պապիկը։

Ֆուն շատ կապված է իր տատիկի ու պապիկի հետ և հոգ է տանում նրանց մասին։

Այնուամենայնիվ, անցած սեպտեմբերին նրա պապիկը լուրջ հիվանդացավ։

Նրա երազանքը միշտ եղել է ֆուին հարսանեկան զգեստով տեսնելը։

Վախենալով, որ իր պապիկն այնքան չի ապրի, որ իրեն դեպի խորան ուղեկցի, Ֆուն ժամանակից շուտ կազմակերպեց հարսանեկան ֆոտոսեսիա։

Չնայած փեսացու չկար, նա սպիտակ հարսանեկան զգեստ կրեց։

Ֆուն գրկում է պապիկին խորանի մոտ։

Ֆուն ասում է, որ պապիկի հիվանդությունը շատ բան է փոխել նրա կյանքում, ու այժմ նա ցանկանում է լավը դարձնել նրա կյանքի ամեն պահը։

Բացի այդ՝ նա ունի դաջվածք՝ պապիկի նկարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել