Armsport.am-ը գրում է.

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարծում է, որ մրցաշրջանի միջնամասը լավագույն ժամանակը չէ ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու համար:

Բելգիացի դարպասապահի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը.

«Ես հավատարիմ եմ «Չելսիին: Պայմանագիրս նախատեսված է մինչև հաջորդ տարի և ես այն ավարտին կհասցնեմ:

Դրա համար կանեմ ամեն հնարավոր բան: 

Ակնհայտ է, որ այն դեռևս չի երկարաձգվել, բայց ես կարծում եմ` հիմա հարմար պահը չէ: Ավելի լավ կլինի սպասել մրցաշրջանի ավարտին: Միայն կարող եմ ասել, որ հավատարիմ եմ «Չելսիին»: Այդպես կլինի նաև հաջորդ տարի»,- ասել է Կուրտուան:

Նշենք` ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուրտուան կարող է տեղափոխվել «Ռեալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել