Life.panorama.am-ը գրում է.

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Եկեք հասկանանք» հաղորդման հերթական թողարկման ժամանակ քննարկվում էր միայնակ մայրերի խնդիրը, որի հյուրն էր ասմունքող Լիանա Զուրաբյանը: Հաղորդման գրեթե սկզբում, երբ հաղորդավարները փորձեցին անդրադառնալ նրա անձնական կյանքին, Լիանան բարկացավ եւ դուրս եկավ տաղավարից, որից հետո զրույցը շարունակեցին նրա քույրը, որդու հայրը եւ հորեղբայրը: Լիանայի որդու հոր՝ Արմենի պահվածքը, իսկ վերջում նաեւ որդուն ազգանուն տալուց հրաժարվելն ու հայտարարելը, թե չի ցանկանա միավորվել Լիանա Զուրաբյանի հետ, գրավեց հանրության ուշադրությունն ու առաջացրեց նրանց զայրութը: Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը զրուցել է Լիանայի հետ:

«Ես գնացել էի այդ հաղորդմանը մասնակցելու, որպեսզի բարձրացնեի մանկապարտեզներում մսուր բաժին բացելու հարցը, որի մասին ամիսներ առաջ վարչապետին ուղղված բաց նամակաով խոսել եմ: Կարծում եմ՝ սա մի խնդիր է, որը շատ միայնակ մայրերին է մտահոգում: Այսինքն՝ իմ անձնական կյանքը քննարկելու համար չէր, որ գնացել էի այդ հաղորդմանը, այդ պատճառով, երբ սկսեցին խոսել այդ մասին, ես պարզապես հեռացա տաղավարից: Միաժամանակ՝ հաղորդման դեմ ոչինչ չունեմ, անգամ շնորհակալ եմ, որ նրանք ուզում էին բարի գործ անել եւ ընտանիք միավորել»,- նշեց Լիանան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել