Երգիչ Անդրեն նոր տեսահոլովակ ունի: Նա այս անգամ համագործակցել է վրացի երգչուհի Նինի Շերմանդինիի հետ: Զուգերգը կոչվում է «Ծաղիկների աշխարհում»: Տեսահոլովակի ռեժիսորn Անուշ Հովնանյանն է, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը: Նախագծի մտահղացման հեղինակը Գեորգի Հարությունյանն է: Հիշեցնենք, որ դեռ 2011 թվականին Հանրային հեռուստաընկերության «10+10» նախագծի շրջանակներում այս զույգը հանդես էր եկել «Ով սիրուն, սիրուն» երգի հայերեն և վրացերեն զուգերգով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել