«ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրության ժամանակ «Ելք» խմբակցության անդամները պահանջել էին փաստաթղթեր, որոնք կվկայեին, թե երբ է Արմեն Սարգսյանը հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Այդ նույն պահանջով ոստիկանություն էր դիմել նաև «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանը:
 
«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանությանն ուղղված հարցման միջոցով փորձեց պարզել, թե ե՞րբ է Սարգսյանը ստացել ՀՀ քաղաքացիություն, և կա՞ն փաստաթղթեր, որոնք կվկայեն, թե նա չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ շնորհվել է 1995 թվականին: Նաև նշված է, թե ՀՀ քաղաքացիներն այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն տրամադրելու օրենքով սահմանված պարտականություն չունեն, և որ բնակչության պետական ռեգիստրում Արմեն Սարգսյանի՝ այլ պետության քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:
Այլ կերպ ասած` Սարգսյանի՝ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու հիմքեր չկան նաև ոստիկանությունում:
 
Հիշեցնենք` Սարգսյանը 2002-2011թթ. եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, սակայն իր ասելով` հետագայում հրաժարվել է: Բայց ԱԺ-ում իր ընտրության ժամանակ Արմեն Սարգսյանը, հակառակ պատգամավորների պահանջներին, այդպես էլ չի ներկայացրել որևէ փաստարկ` ապացուցելու, որ իրապես երբ է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել