«Հայաստանում պետական գերատեսչություններն ունեն իրենց արտաբյուջետային միջոցները, և գաղտնիք չէ, որ դրանք կոռուպցիայի իսկական բուն են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե նախորդ տարվա ըն­թացքում ի՞նչ նպատակներով են ծախսվել արտաբյուջետային միջոցները: Թեև մինչև հիմա հաշվետվությունը տա­րեկան կտրվածքով հրապարակված չէ, այլ հասանելի են 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, այնու­հանդերձ, կարելի է ասել, որ բավական խոսուն պատկեր է:

 

Կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտները կազմել են 96 մլն դրամ, բայց ծախսերը գրեթե 2 մլրդ դրամ ավելի են իրականաց­վել: Օրինակ՝ 969 մլն դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, միայն 41 մլն դրամից ավելի ծախսվել է աշխատողների աշխատավարձի և հավելավճարների վրա, մոտ 3.5 դրամ էլ հատկացրել են ներկայացուցչական ծախսերին:

Իսկ Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ արտաբյուջետային միջոցներից 113 մլն դրամ որպես դրամաշնորհ հատկացրել է պետական համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, նվիրատվություններ է արել ոչ կառավարչական՝ հասարակական կազմակերպություններին՝ 57 մլն դրամի չափով և այսպես շարունակ: Իրոք, բավական խոսուն պատկեր է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել