«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դիմել է Սերժ Սարգսյանին «Քիմիկների գործով» դատապարտվածներից Սամվել Խաչատրյանին ազատ արձակելու խնդրանքով: «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտում աշխատած քիմիկները դատապարտվել էին ազատազրկման` թմրանյութ (ամֆետամին տեսակի) արտադրելու եւ իրացնելու համար:

Ըստ մեզ հասած լուրերի` Սամվել Խաչատրյանի ընտանիքը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ, եւ չի բացառվում, որ Քոչարյանի ընտանիքն է դիմել Հարությունյանին, որ միջնորդի Ս. Սարգսյանի մոտ:

Թերթի հետ զրույցում, սակայն, Դավիթ Հարությունյանը հերքել է այս լուրերը: «Որեւէ մեկի հետ կապված ներման հարցով չեմ դիմել,- ասել է նա՝ հավելելով,- Ես Սամվել Խաչատրյան բարեկամ ունեմ, որը երբեւէ դատապարտված չի եղել եւ զբաղվում է գյուղատնտեսությամբ: Կրկնում եմ` չեմ հիշում նման մարդ, չեմ հիշում նման քրեական գործ եւ որեւէ մեկ անգամ որեւէ մեկին չեմ դիմել նման հարցով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել