168.am-ը գրում է

Ֆրանսիայում բացվել է Livre Paris գրքի ցուցահանդեսը։ Գրքերի՝ երկրում խոշորագույն ցուցահանդեսին մասնակցում են 45 երկրների ներկայացուցիչներ: Ստուգատեսի շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ մարտի 19-ը, ծրագրված են շուրջ 800 խորհրդաժողովներ, կինոսեանսներ ու հանդիպումներ գրողների հետ:

Գրքի սալոնի միջոցառումները կանցկացվեն Փարիզի արվարձանում գտնվող ցուցահանդեսային կենտրոնի հսկայական տաղավարում: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանը կդառնա ցուցահանդեսի պատվավոր հյուրը: Սալոնը կընդունի ռուսաստանցի 38 հեղինակների, որոնց թվում կլինեն, մասնավորապես, Լյուդմիլա Ուլիցկայան, Զախար Պրիլեպինը, Նարինե Աբգարյանը, Գուզել Յախինան եւ ուրիշներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել