Life.panorama.am-ը գրում է.

Քեվին Սփեյսին իր անվան շուրջ ծագած սեքս-սկանդալից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել և անկեղծորեն պատասխանել է իրեն ուղղված հարցերին:

Նա պատմել է, որ աղմկոտ իրադարձություններից հետո «Netflix»-ի ղեկավարներն իրեն արգելել են երևալ նկարահանումների հրապարակում,  վավերականությունից հանել են   իր անցաթուղթը, իսկ ավտոկայանատեղիում հատկացված տեղը տվել են ուրիշին:

«Երևի՝ նրանք կարծում էին, որ դա ինձ ամենաշատը կցավեցնի» ,- ժպիտով ասել է դերասանը և շարունակել է. «Վերջում նրանք ինձ ասացին, որ եթե ես, այնուամենայնիվ,  հայտնվեմ այնտեղ, անվտանգության աշխատակիցները ինձ պարզապես կվռնդեն: Մի խոսքով՝ շատ հաճելի էր: Աչքերիցս նույնիսկ արցունքներ հոսեցին, երբ իմացա այդ մասին»:

Դերասանը խոսել է նաև իր սեռական  կյանքի մասին ու ասել է, որ այլևս ոչինչ չի թաքցնելու: «Այո,  ես  հոմոսեքսուալիստի կյանք եմ վարում և այլևս չեմ թաքցնում դա:   Ես տղամարդկանց հետ սեքսով եմ զբաղվում,   բայց դա բոլորովին չի նշանակում, որ անձնական կյանքիս մանրամասները պետք է բոլորին հասանելի լինեն»,- անկեղծացել է Սփեյսին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել