Armenpress.am-ը գրում է.

Մոդելային աշխատանքում արդեն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող Մարինե Մարգարյանը վերջերս Լիբանանում մասնակցել է «Miss Europe World 2018» գեղեցկության մրցույթին: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում գեղեցկուհին հայտնեց, որ դեռ մանուկ հասակից հետաքրքրված է եղել նորաձևությամբ:

«Ինձ համար շատ պատասխանատու էր երկիր ներկայացնելը, քանի որ դու ներկայանում ես մի ամբողջ ազգի անունից, ով հավատում է քեզ ու քո ուժերին»,-ասաց գեղեցկուհին: Նրա խոսքով՝ ինքն ընտրվել է քասթինգի արդյունքում, որից հետո սկսվել են նախապատրաստական աշխատանքները:

«Մանուկ հասակում մասնակցել եմ մանկական ցուցադրությունների, և ժամանակի ընթացքում ամեն ինչ բերել է նրան, որ սկսել եմ ավելի խորը և պրոֆեսիոնալ զբաղվել մոդելային աշխատանքով»,-հայտնել է Մարինեն:

Սիրելի աշխատանքով զբաղվելուց բացի Մարինեն արդեն 10 տարի է՝ զբաղվում է երգեցողությամբ:  «Առաջին քայլերս արել եմ «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայում: Ընթացքում մասնակցել եմ տարբեր միջազգային մրցույթների: «Հայաստանի ձայնը» նախագծին մասնակցությունն էլ իր հերթին նոր փորձ էր, որը թողեց իր լավ հուշերը, անմոռանալի ակնթարթներն ու նման նախագծերին մասնակցելու փորձը:  Մեկ վայրկյան նույնիսկ չեմ ափսոսում, որ մասնակցել եմ»,-նշեց նա:

Մարինե Մարգարյանը որպես մոդել և որպես երգչուհի բեմում լինելու մասին խոսելի ասաց, որ միևնույն զգացողությունն է ստանում:

Գեղեցկուհին  մասնակցել է նաև «Միսս ԱՊՀ 2017» և «Միսս Աշխարհ 2017» մրցույթներին:

«Ամեն մրցույթ իմ կյանքում իր կարևոր դերն ունի, քանի որ ամեն ինչ չես կարող քաղել միանգամից: Քայլ առ քայլ, ամեն մի նոր մրցույթից ձեռք ես բերում նոր գիտելիք, որը քեզ չէր տվել նախորդը: Դառնում ես ավելի համարձակ ու փորձառու: Ոչ ոք միանգամից չի հասնում բարձունքների, դա քրտնաջան և երկար տարիների աշխատանքի արդյունք է:

Մարինեն  ունի բազմաթիվ հետաքրքրություններ, որոնցից առանձնացնում է  ձիասպորտը:

«Այն նպաստում է գեղեցիկ կեցվածք ունենալուն և առողջ ապրելակերպին, և ինչու ոչ հնարավորություն ես ունենում շփվելու այդ բարի ու հասկացող կենդանիների հետ:

Խոսելով իր զգեստների ընտրության և ճաշակի մասին Մարինեն ասաց, որ առօրյայում նախընտրում է կրել  ավելի հարմարավետ հագուստ, քանի որ միշտ վազքի մեջ է: «Իսկ մնացած դեպքերում արդեն կախված, թե ինչ միջոցառման պետք է մասնակցեմ և ինչ տեսք պետք է ունենամ»,-նշեց հավելեց Մարինեն:

Մարինե Մարգարյանը  22 տարեկան է: Ծնվել է քաղաք Երևանում, բայց արմատները Վրաստանից են: Ավարտել է Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի կառավարմանբաժինը: Սովորել է «Atex» նորաձևության կենտրոնում: Արդեն 5 տարի է աշխատում է մոդելայինբնագավառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել