168.am-ը գրում է.

Սինգապուրը հինգերորդ անգամ անընդմեջ գլխավորել է աշխարհի այն քաղաքների վարկանիշը, որոնք առանձնանում են թանկ ապրուստով: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով The Economist Group-ը, որը կազմել է վարկանիշը: Ցուցակը կազմելիս հիմք է վերցվել կենսամակարդակը Նյու Յորքում:

Բացի Սինգապուրից, բնակվելու համար ամենաթանկ վայրերի տասնյակ են մտել Փարիզը, Ցյուրիխը, Հոնկոնգը, Օսլոն, Ժնեւը, Սեուլը, Կոպենհագենը, Թել Ավիվը եւ Սիդնեյը:

Ընդամենը վարկանիշում տեղ են գտել աշխարհի 133 քաղաքներ: Ապրելու համար ամենաԷժան քաղաքներն են ճանաչվել Դամասկոսը, Կարակասը եւ Ալմաթին: Վարկանիշը կազմողները նաեւ պարզաբանել են այն պատճառները, թե ինչու թոփ տասնյակ չի մտել Միացյալ Նահանգների ոչ մի քաղաք. Նյու Յորքը եւ Լոս Անջելեսը հայտնվել են համապատասխանաբար 13-րդ եւ 14-րդ տեղերում, թեեւ անցյալ տարվա վարկանիշում զբաղեցնում էին 9-րդ եւ 11-րդ տեղերը: Նրանց գնահատմամբ՝ դա կապված է դոլարի փոխարժեքի անկման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել