Եթե կարծում եք, որ ունեք քննիչներին հատուկ հմտություններ և կարող եք գործի փաստական հանգամանքներն ուսումնասիրելուց հետո ասել, թե ով է հանցագործը, ապա այս նկարը հենց ձեզ համար է։ Ուշադիր զննեք նկարն ու ասեք՝ ո՞վ է մարդասպանը։

Find The Killer Puzzle

Պատասխան․

Ամենայն հավանականությամբ մարդասպանը վիրակապով տղան է։ Ահա մի քանի պատճառ, թե ինչու։

1․ Շատ հավանական է, որ սպանության գործիք հանդիսացող զենքը նա թաքցրել է վիրակապի տակ։
2. Ի՞նչ գործ ունի ձեռքը կոտրած և վիրակապ կրող մարդը խանութում՝ վերնաշապիկներ նայելիս։ Միևնույն է, նա չի կարողանալու դրանք փորձել։ Ապա ինչո՞ւ էր նա մտել խանութ։
3. Գանձապահը կոճակները սեղմում է աջ ձեռքի մատներով, այսինքն՝ աջլիկ է։ Գանձապահի դիմաց կանգնած տղամարդը ևս աջլիկ է, քանի որ գումարն աջ ձեռքով է մեկնում գանձապահին։ Իսկ եթե նայենք սպանվածին և հաշվի առնենք, թե նրա մարմնի որ հատվածն է վնասվել, ապա միանգամից գլխի կընկնենք, որ մարդասպանը հաստատ ձախլիկ է եղել։

Իսկ դո՞ւք ինչ փաստարկներ կարող եք բերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել