Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հրահանգիչների կողմից Փետրվարի 18-ից մարտի 16-ը ՀՀ ԶՈՒ «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրահանգչական կազմի համար անցկացվել է խաղաղապահ հրահանգիչների դասընթաց:

Դրա շրջանակում 20 հրահանգիչներ պատրաստվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան մեթոդաբանության խաղաղապահ դասընթացներ անցկացնելու համար:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, դասընթացի ավարտական արարողության ժամանակ, շրջանավարտներին ավարտական հավաստագրերն է հանձնել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Պարապմունքի ընթացքում առավել ակտիվություն և գիտելիքների բարձր մակարդակ ցուցաբերած զինծառայողները պարգևատրվել են խորհրդանշական նվերներով:









Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել