Panorama.am-ը գրում է.

«Չնայած Թուրքիայի ու Հայաստանի միջև ստորագրված ցյուրիխյան արձանագրություններն ուժի մեջ չէին մտել, ընտրություններին ընդառաջ հայկական կողմի նման քայլը տհաճ էր»: Այս մասին Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Յիլդիզը:

Ըստ աղբյուր, նա նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններն առավել ձեռնտու էին Հայաստանին, քան Թուրքիային:

«Իրենց գործն է: Միևնույն է, այս տարիներին նրանք չէին ցանկանում կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այդպիսով նրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս իրենց դիրքորոշումը»,-ասել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին  հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում կայացվեց չեղարկել արձանագրությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել