Tert.am-ը գրում է.

Աֆրինի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Էրդողանի խոսքերով՝ Եվրախորհրդարանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան սովորեցնել:

Ինչպես նշել է պետության ղեկավարը, Եվրոպան չի ցանկանում հասկանալ, որ Թուրքիան չի հետապնդում սիրիական տարածքի օկուպացման նպատակ, այլ հակառակը՝ փորձում է ահաբեկչությունից ազատել այդ երկիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել