Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, թե քանի՞ տարեկանից է սկսվում ծերացումը։

Գիտափորձերը ցույց են տվել, որ շուրջ 39 տարեկանում, մարդու մոտ զգալիորեն նվազում է միելինի արտազատումը։ Իսկ միելինը կատարում է նյարդային բջիջների պաշտպանության գործառույթը։

Գիտնականների կարծիքով՝ դրա նվազումը բացասաբար է ազդում մարդու ֆիզիկական և մտավոր ունակությունների վրա։

Դրա հետևանքով մարդկանց մոտ խախտվում է հենաշարժական համակարգը, ինչպես նաև աստիճանաբար դադարում մտավոր ունակությունների զարգացումը։

Գիտնականները կարծում են, որ տվյալ ոլորտում հետազոտությունները կարող են օգնել պարզել մարդու ծերացման գաղտնիքը, ինչն էլ իր հերթին կօգնի երկարաձգել տարեց մարդկանց ֆիզիկական և մտավոր ակտիվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել