Համաձայն ենք՝ յուրաքանչյուր կին յուրօրինակ է, բայց նրանցից ոմանք առանձնանում են բոլորից իրենց բնորոշ անսովոր հատկություններով։ Այսօր ձեզ ենք ներկայացնում 7 կնոջ, ովքեր գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում։

Աշխարհի ամենաուժեղ կինը

Լեհ մարզիկ Անետա Ֆլորչիկին շատերը կոչում են աշխարհի ամենաուժեղ կին։ Պատճառն այն է, որ նա կարողանում է բարձրացնել մինչև 500 կգ քաշ ունեցող իրեր։ Բայց Գինեսի ռեկորդների գրքում նա այլ պատճառով է հայտնվել․ Անետան 2 րոպեում կարողացել է 12 չափահաս, հասուն տղամարդու վեր բարձրացնել ու մի կողմ շպրտել։

Ամենաճկուն կինը

Ջուլիա Գանթելը, ով ավելի հայտնի է Զլատա անվամբ, իսկապես շատ ճկուն մարմին ունի։ Նա էլ կարողացել է ընդամենը 12 վայրկյանում վիզը ծռելով 3 փուչիկ պայթեցնել։ 

Ամենաշատ դաջվածքներ ունեցող կինը

Ամերիկացի Յուլիա Գնազը հայտնի է դարձել այն բանի համար, որ մարմնի 95%-ը ծածկված է դաջվածքներով։ Իրականում 30 տարեկան հասակում նրա մոտ պորֆիրիա էին հայտնաբերել, ինչի պատճառով անգամ թեթև արևայրուքից մեծ հետքեր ու սպիներ էին առաջանում նրա մաշկի վրա։ Հենց դրանք թաքցնելու համար էլ նա որոշեց ողջ մարմինը ծածկել տատուներով։

Ամենաբարակ իրան ունեցող կինը

27-ամյա Փիքսի Ֆոքսը 250 հազար դոլար է ծախսել՝ նմանվելու մի մուլտհերոսի։ Նա բազմաթիվ վիրահատություններ է տարել, այդ թվում՝ հեռացրել կողոսկրերից 6-ը, որպեսզի մեջքը հնարավորինս բարակ լինի։

Փիքսիի իրանի տրամագիծն ընդամենը 40սմ է:

Բարձրակրունկներով ամենաարագ վազող կինը

Որքան էլ տարօրինակ հնչի, ամերիկացի պարող Իռեն Սյուվելը ռեկորդ է սահմանել՝ մասնակցելով բարձրակրունկ կոշիկներով մրցավազքի։ Աղջիկը 43 կմ տարածությունը վազելով անցել էր 7 ժամ 28 րոպեում, ինչի շնորհիվ այժմ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։ Մրցավազքի ժամանակ նա կրում էր 73 մմ կրունկ ունեցող կոշիկներ։

Ամենածեր մարզուհին

97-ամյա այս գերմանուհին՝ Յոհաննա Քուասը, համարվում է աշխարհի ամենածեր մարմնամարզիկը։ Այդ տարիքում նա ոչ միայն սովորական մարզվում է, այլ կարողանում է անել բավականին բարդ շարժումներ։ Անցած տարի կնոջը հաջողվեց ևս մեկ ռեկորդ սահմանել՝ ձողերի վրա կատարելով բարդ շարժումներ։

Ամենացածրահասակ կինը

18 տարեկան Ջոտի Ամջին Հնդկաստանից է։ Նրա հասակն ընդամենը 62 սմ է, ինչի պատճառով վերջերս գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Նրա կարճահասակության պատճառը նրա մոտ հայտնաբերված գենետիկ հիվանդությունն է՝ աքոնդրոպլասիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել