1. Նա սիրահարված է ձեզ, եթե նրան պատմել եք ձեր մասին ամենավատը, բայց նա շարունակում է ձեր կողքին մնալ։ Նա գիտի ձեր թերությունները, տեսել է ձեզ, երբ դժվար իրավիճակում եք եղել, բայց միևնույն է, մնում է ձեզ հետ։ Դուք կարող եք վստահ լինեք, որ նա անկեղծ է ձեզ հետ։

2. Նա օգտագործում է ձեզ, եթե ընդունում է ձեր հարաբերությունների հետ կապված կարևոր որոշումներ՝ չխորհրդակցելով ձեզ հետ։Այս դեպքում պարզ է, որ նրան միևնույն է ինչպես ձեզ կզգաք նրա գործողություններից ու որոշումներից հետո։ Նա իսկապես ձեզ չի ընդունում՝ որպես զուգընկեր։

3. Նա սիրահարված է ձեզ, եթե անում է ամեն հնարավոր բան՝ ձեզ երջանկացնելու համար։ Նա ձեր երջանկությունը համարում է իրենը ու ամեն ինչ անում է, որ դուք ժպտաք։

4. Նա օգտագործում է ձեզ, եթե ամեն ինչ, ինչի մասին նա մտածում է, իր անձնական երջանկությունն է։ Նա անոմ է միայն այն, ինչ օգնում է նրան լինել երջանիկ։

5. Նա սիրահարված է ձեզ, եթե տալիս է անձնական տարածք։ Նա ընդունում է, որ դուք ունեք ձեր հետաքրքրությունները, անկախ անհատականություն եք, ու նա իրավունք չունի հատել սահմանները։

6. Նա օգտագործում է ձեզ, եթե մշտապես քննադատում ու դատում է ձեզ։ Նա միշտ ստիպում է ձեզ զգալ, որ դուք սարսափելի մարդ եք, որպեսզի պարզապես ձեզ ցավ պատճառի։

7. Նա սիրում է ձեզ, եթե իսկապես բացվում է ձեր առաջ։ Նա ոչինչ չի թաքցնում ձեզնից։ Նրա կյանքը ձեզ համար բաց գիրք է։

8. Նա օգտագործում է ձեզ, եթե փորձում է թաքցնել իր մտադրություններն ու շարժառիթները։ Եթե զգում եք, որ նա իրականում անկեղծ չէ ձեզ հետ ու չի պատմում իր իրական զգացմունքների ու մոտիվների մասին, ուրեմն՝ իմացեք, որ նա պարզապես օգտագործում է ձեզ։

9. Նա սիրում է ձեզ, եթե պատրաստ է անել ինչ պետք է՝ միայն բավարարի ձեր պահանջմունքները։ Նա իսկապես անում է ամեն հնարավոր բան, որպեսզի համոզվի, որ դուք երջանիկ եք նրա հետ հարաբերություններում։

10. Նա օգտագործում է ձեզ, եթե ստիպում է, որ դուք զգաք, թե բավարար լավը չեք նրա համար։ Նա գիտակցաբար մեղադրում է ձեզ նրանում, որ բավարար լավը չեք։ Նա ուզում է, որ դուք անեք ամեն հնարավոր բան՝ նրա սիրուն արժանի լինելու համար։ Նա այնպես է գործում, որ ստիպի ձեզ տանջվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել