Tert.am-ը գրում է.
Հորինված արդարացումների և անհիմն մեղադրանքների հիման վրա Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի կողմից ուժի ցանկացած կիրառում, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարվա ապրիլին, անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախարարական հանդիպման արդյունքներով, հաղորդում է ТАСС-ը:
«Հիշեցնում ենք, որ հորինված արդարացումների հիման վրա Դամասկոսի դեմ ուժի ցանկացած կիրառում անթույլատրելի է: Վերջերս հնչած Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի ուղղությամբ միակողմանի ռազմական հարվածների իրականացման սպառնալիքներն անընդունելի են և անթույլատրելի: Այդ մասին հստակ հայտարարվել է ամերիկյան ներկայացուցիչներին դիվանագիտական և ռազմական կապի միջոցներով»,- ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ