Մեր թերթերը գրել են, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանում պայթյուններ են եղել, մեկը գրել է մեկ, մյուսը՝ մի քանի... Գրել են, թե ինքնաթիռ է պայթել, մյուսը ասում է, թե հակակառավարական զորքերի զենքի պահեստներն են պայթել (մեկը հարցնի, թե ի՞նչ գործ ունեն Դամասկոսի օդանավակայանում տեռորիստների զենքի պահեստներ)...
Այ մարդ, ֆանտաստիկայի ժանրից խոսելու համար առաջին գծում են, բայց իրականությունը ներկայացնելուց՝ վերջերում..
Փաստորեն, ոչ մեծ չափի հրդեհ էր բռնկվել Դամասկոսի օդանավակայանի պահեստներից մեկում, հրշեջները շուտ տեղայնացրել են, իսկ օդանավակայանը բնականոն կերպով չվերթներ է ընդունում և բաց թողնում..
Ասեմ ավելին, վերջին օրերին Դամասկոսի մատույցներում կառավարական զորքերը հաջող մարտեր են մղում ահաբեկիչների դեմ, նրանց առել են շրջափակման մեջ, իսկ նրանց վերացնելը ժամանակի խնդիր է:
Էդ CNN-ներից ու BBC-ներից հերիք է ապատեղեկատվություններ թխեք, կամ էլ associated press-ներից;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել