«Սյունիքի մարզն Իսրայել դարձնելու ճանապարհին ենք: Գործադիրը դեռ 2017-ի դեկտեմբերին հավանություն տվեց «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ. ներդրումային ծրագրին, որի արժե­քը 25-25 մլն դոլար է, որով նախատեսվում ե կա­ռուցել միջազգային չափանիշների հյուրանոցային համալիր Գորիսում, «ժայռ» և «Հին Խնձորեսկ» համալիրներ: Խնձորեսկի ջրաղացի հրապարա­կի, շուկայի և աշտարակի, ինչպես նաև Գորիսում «Առողջապահական և վերականգնողական կենտրոնի» կառուցում:  Զբոսաշրջային գրավչու­թյունը մեծացնելու նպատակով նախատեսվում է Zip Line և էքստրեմալ հանգստի գոտի կառուցել և 20 հա տարածք հատկացնել: Արդեն պայմա­նավորվածություն է ձեռք բերվել ղազախական «Լեսնայա սկագկա Ալմատի» ընկերության հետ: Դրա համար նախատեսվում է 0,75 մլն դոլար ծախսել: Նշենք, որ «Հին Խնձորեսկ» ներդրումային նախագծի ներդրող ու իրականացնող կողմ է հանդիսանում «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի:
Նա Սյունիքի նախկին մարզ­պետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել