«Երեկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը դարձավ 1 տարեկան: Տարեդարձը նշե­ցին «էլիտ պլազա» բիզնես կենտրոնում՝ հասարակական-քաղաքական ընդդի­մադիր գործիչների հետ: Հյուրերի թվում էին Ռուբեն Հախվերդյանը, Եղիշե Պետրոսյանը, Տիգրան Խզմալյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Գագիկ Սարուխանյանը, փաստաբաններ, իրավապաշտպաններ: Կուսակցության անվանը համահունչ «աքսեսուարներ» էին ընտրել՝ ծաղկած ծիրանենիներ, ծիրանագույն անձեռոցիկ­ներ, ժապավեններ, ծաղկամաններ, ան­գամ տոնական տորթը ծիրանի չրից էր:

 

Կուսակցությունն իր մշտական գործիքն էր գործի դրել՝ Ֆեյսբուքով ուղիղ եթեր էին մտել, բայց այս անգամ ոչ թե «սատանայի հեռացում» էին քարոզում կամ կոյուղաջրերից խոսում, այլ ժպտում, ծափահարում և ուրախանում էին, ինչն անսովոր էր: Մի­ջոցառմանը ներկա Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը կարծում է, որ «Երկիր ծիրանին» ամենաարմատական ընդդիմությունն է Հայաստանում. «Նախ պետք է հաշվի առնենք, որ կուսակ­ցությունը նոր է ստեղծվել և միանգամից, դրական իմաստով եմ ասում այս բառը՝ ներխուժեց Երևանի ավագանի:

Սա ար­դեն, կարելի է ասել, մեծ հաջողություն է: Դժվար է պատկերացնել նոր ստեղծված կուսակցություն, որն առանց իշխանության աջակցության մտնում է ԱԺ կամ ավագա­նի»:

 

Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ընդգծեց, որ մեկ տարվա մեջ իրենց ծրագրերից չեն շեղվել և այդ­պես էլ շարունակելու են. «Չի լինելու որևէ զիջում ապօրինի գործող այս համակար­գին, մենք գնալու ենք և հասնելու ենք մեր նպատակին՝ ինչ գնով ուզում է լինի: Մեզ որևիցե խոչընդոտ չի կարող կանգնեցնել»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել