Այս 5 մթերքները փչանում են շատ ավելի արագ, քան մենք մտածում ենք: Իսկ սննդի մեջ ժամկետնանց մթերք օգտագործելը կարող է լուրջ հետևանքների բերել:

Մանանեխ

Տարօրինակ փաստ. մանանեխի պահպանման ժամկետը համարյա անվերջ է: Սակայն եթե հանկարծ դրա մեջ տարօրինակություն նկատեք, ապա անհապաղ պետք է այն դեն նետեք: Ուտելիքի մնացորդներն ակտիվացնում են դրա մեջ թթվեցման գործնթացը, և այն դառնում է թույն:

Երշիկ

Համարվում է, որ երշիկը բավականին երկարակյաց սնունդ է, սակայն դա այդպես չէ: Այն պահից, երբ այն կտրատվել է, նրա կյանքն օրեցօր նվազում է: Դրա մեջ սկսում են տեղի ունենալ բարդ քիմիական փոփոխություններ: Իսկ նրա օգտագործումը սննդի մեջ կարող է բերել լուրջ հետևանքների: Ոչ մի դեպքում չի կարելի ուտել երշիկը, եթե նրանից գալիս է քացախի կամ խմորիչի հոտ:

Սխտոր

Անսպասելի է, բայց սխտորն էլ ունի պահպանման ժամկետ: Այն անպայման պետք է պահել սառը և մութ վայրում: Շատերը սխտորը ճաշի մեջ գցելուց հետո չօգտագործած ատամիկները դնում են սառնարանի մեջ, սակայն նրանք տեղյակ չեն, որ մաքրած սխտորն արտադրում է վնասակար գազեր և այն մաքրելուց արդեն 2-3 ժամ անց այն չի կարելի ուտել:

Մայոնեզ

Մայոնեզն իսկական երկարակյաց ուտելիք է: Փաթեթավորումը բացելուց հետո այն կարելի է օգտագործել համարյա 1 տարի, բայց եթե մայոնեզը դրված է սեղանին բաց ափսեի մեջ, ապա այն չի կարելի ուտել 2-3 ժամ հետո: Դա կարող է դառնալ լուրջ թունավորման պատճառ:

Գինու բացած շիշ

Այն պահից, երբ բացվեց գինու շիշը, դրա մեջ սկսում են կատարվել քիմիական փոփոխություններ: Բայց սառնարանում 2 օր մնալուց հտո այն կորցնում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել