Tert.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը շատ արդյունավետ է աշխատել, առնվազն այս վերջին մեկ տարվա ընթացքում, ապահովել է 7 տոկոս տնտեսական աճ, որը արդյունք է Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅԴ միասնական կոալիցիոն կառավարության: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը լավ է աշխատում, ապա ինչո՞ւ ապրիլից հետո նրան չեն ընտրելու վարչապետ։ ՀՀԿ խոսնակը, սակայն շեշտեց, որ այս պահին ՀՀԿ-ն  դեռևս չի որոշել կամ քննարկել, թե ով է լինելու վարչապետը, ավելին՝ հորդորեց առաջ չընկնել:

«Բոլոր փորձերը վարչապետ Կարեն Կարապետյանին անջատել, հակադրության մեջ դնել ՀՀԿ-ից ու իր ընկերներից, իրենց նպատակին չեն հասնելու, գնացեք, այլ գործով զբաղվեք, Կարեն Կարապետյանը մեր թիմի առանցքային անդամներից մեկն է, նախագահի առաջին տեղակալն է, իրականացնում է մեր կուսակցության և մեր նախագահի միասնական քաղաքականությունը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել