Փոքր բնակարաններում բնակվող մարդիկ հաճախ բողոքում են նրանից, որ տարածքը ծայրահեղ չի բավականացնում, իրենց հարմարավետ չեն զգում, որովհետև նեղվածք է, և ինչպես ասում են, օդ չկա շնչելու: Ոմանք նույնիսկ որոշում են վերանորոգում անել, սակայն անգամ նորացված ինտերիերում սխալներ են թույլ տալիս, իսկ դա արված ամբողջ աշխատանքը հավասարեցնում է 0-ի:

Արժե մոռանալ երկար ջահերի մասին

Երկար ջահերը նախատեսված են բարձր  առաստաղներով մեծ սենյակների համար: Որքան կարճ է ջահը, այնքան ավելի բարձր է թվում առաստաղը:

Օրինակ՝ հայ ազգի կողմից սիրված, բյուրեղապակյա ջահերն անասելի ուշադրություն են գրավում, և սենյակը փոքրացնում են:

Մուգ պաստառ

Մուգ պատերը վիզուալ փոքրացնում են տարածությունը:

Որքան էլ ցանկանաք վերանորոգման ժամանակ փոքր բնակարանում մուգ գույնի պատեր ունենալ, այդ մտքից խելացի կլինի հրաժարվել, քանի որ մուգ գույները «գողանում» են տարածությունը և կլանում լույսը, այդ իսկ պատճառով տարածքը վիզուալ փոքրանում է: Այս խորհուրդն ակտուալ է ոչ միայն պաստառների համար, այլ նաև առաստաղի գույնի համար:

Մուգ կահույք

Մուգ գույնի կահույքը նախատեսված է մեծ տարածք ունեցող սենյակների համար: Մուգ գույնի կահույքի դեպքում աշխատում է նույն սկզբունքը, ինչ պաստառների պարագայում: Որքան բաց է սենյակի պատերի գույնը, այնքան մեծ է սենյակի վիզուալ տեսքը: Եթե չկա հնարավորություն փոխելու կահույքը, կամ ձեզ դուր է գալիս մուգ կահույքը, արժե ուշադրություն դարձնել պատերի գույնին: Հայաստանում բաց երանգներով հատակի գաղափարը այդքան էլ տարածված չէ, սակայն արտասահմանում ճիշտ հակառակն է: Մտածեք այս մտքի շուրջ:

Միգուցե սա հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է: 

Գույնզգույն գորգեր

Գորգերը պետք է միայն հատակին և միատոն լինեն: Եթե ձեզ տատիկից օժիտ է մնացել հին, հայկական, զարդանախշերով գորգ, ապա  նրա տեղը միայն հատակին է: Մի կախեք դրանք պատերին: Բացի նրանից, որ դա վիզուալ փոքրացնում է սենյակի չափսերը, այլ նաև շատ տգեղ է:  

Կահույքի ճիշտ դասավորվածություն

Որքան էլ որ գրավիչ է թվում հյուրասենյակի այն միտքը, որտեղ սենյակի անմիջապես կենտրոնում դրված է սեղան իր աթոռներով, պետք է հիշել, որ այդ լուծումը նախատեսված է միայն մեծ սենյակների համար:
Ավելի ճիշտ կլինի սեղանը հենել սենյակի պատերից մեկին․ դա կօգնի ձեզ գոնե որոշ չափով մեծացնել տարածությունը:

Եվս մեկ խորհուրդ․ ճիշտ կլինի, որ դուք հասկանաք, թե ի՞նչն է ձեր կահույքից իսկապես ձեզ անհրաժեշտ, իսկ ինչը՝ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել