Armtimes.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է որպես պատվո հյուր այցելել երեկ Փարիզի գրախանութում տեղակայված պատվո հյուրերի Ռուսական ստենդի բացմանը:

«Մեզ դեսպանատնից փոխանցել են, որ պաշտոնական նամակ են ստացել Ելիսեյան պալատից, որում ասվում է, որ նախագահ Մակրոնը մեր Ստենդի բացմանը չի այցելի»,-Ria-ին փոխանցել է ռուսական պատվիրակության ղեկավար Եվգենի Ռեզնիչենկոն: Մինչդեռ սպասվում էր, որ Ֆրանսիայի նախագահը ներկա կգտնվի ստենդի պաշտոնական բացման արարողությանը, նրան հատուկ հրավեր է ուղարկվել:

Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Մեշկովը Մակրոնի որոշման մասին ափսոսանքով է խոսել. «Իհարկե մենք ցավում ենք, որ այսպես ստացվեց, բայց մեր ֆրանսիացի կոլեգաները պետք է ի վերջո հասկանան՝ ինչպես եւ ինչ քաղաքականություն են վարում: Մենք պրովոկացիաների պատրաստ էինք եւ սպասում էինք»,-ասել է նա: 

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Լոնդոնի տեսանկյունից սոլիդարություն է պահպանում՝ «Սկրիպալի գործով», սակայն մոտ օրերս կհայտնի, թե ինչ միջոցներ կորոշի կիրառել Ռուսաստանի դեմ՝ Սոլսբերիի միջադեպի համար:

Նա նաեւ աջակություն է հայտնել ԱՄՆ-ի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությանը, որում ասվում էր, որ ռուս պաշտոնաթող սպայի ու նրա դստեր թունավորման մեղքն ամբողջությամբ Մոսկվայի ուսերին է:

Նշենք, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին մեծացրել է ռուսական պատժամիջոցների ցանկը՝ այն արդեն իսկ ներկայացնելով ռուսական կողմին: Ցանկը հրապարակված է Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարության կայքում:

Ցանկի մեջ հայտնվել են մարդիկ ու ընկերություններ, որոնք Վաշինգտոնի կողմից մեղադրվում ենամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ: Նրանց շարքում գործարար Եվգենի Պրիգոժինն է ու նրա ընկերությունը, ինտերնետ-հետաքննությունների գործակալությունը:

Ընդհանուր առմամբ ցանկում ներառվել են 13 մարդիկ ու 3 ընկերություններ, ինչպես նաեւ Ազգային ծառայությունների 6 աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան անգիտակից վիճակում հայտնաբերվել են մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերիի այգու նստարանին:

Նրանց տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, նրանք մինչեւ հիմա կոմայի մեջ են, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Ոստիկանությունում պարզել են, որ նրանք թունավորվել են նյարդակաթվածահարող նյութով, թունավորված են եղել եւս 20 մարդ, այդ թվում՝ ոստիկան, որն առաջինն է այցելել դեպքի վայր եւ Սկրիպալի տուն: Թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ՝ մահափորձի հանցակազմով: Լոնդոնում փաստել են՝ թունավոր նյութը ռուսական ծագման է:

Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան էր ստացել 2010 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել