Tert.am-ը գրում է.

ՀՀԿ-ն «Ելք»–ի քաղաքական օրակարգով առհասարակ չի հետաքրքրվում. այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե որտեղ են նախընտրում տեսել «Ելք»-ին՝ խորհրդարանո՞ւմ, թե փողոցային պայքարում: Նա շեշտեց ՝«Ելքն» առանձին քաղաքական միավոր է, և իրենք պետք է որոշեն, թե ինչպես վարվել: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ գլոբալ առումով քաղաքական գործընթացները պիտի լինեն պառլամենտում, և խորհրդարանական ընտրություններն էլ ցույց տվեցին, որ միտինգների, հետընտրական զարգացման կարիք չկա:

«Կարող են հանրահավաքներ անել, սակայն դա կեղծ քաղաքական օրակարգ է, քանի որ քաղաքացիներն արդեն իսկ ընտրությունների ժամանակ իրենց իրավունքն իրացրել են: Մեր բոլորիս պարտքն է հարգել ՀՀ քաղաքացու որոշումը: Ապրիլյան կառավարության ձևավորումը փորձել ներկայացնել որպես իշխանափոխության կամ իշխանության ձևավորման օրակարգ, կեղծ օրակարգ է, ոչ թե որովհետև ինձ ձեռնտու չէ, այլ որովհետև մինչև 2022 թվականը իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ ձևավորված են»,-շարունակեց Շարմազանովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել