168.am-ը գրում է.

YouTube տեսահոսթինգը կուժեղացնի պայքարն այն տեսահոլովակների զետեղման դեմ, որոնք ակնհայտ կեղծ տեղեկատվություն են բովանդակում: Մարտի 14-ին այս մասին հայտնել է The Associated Press (AP) գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոջիցկին, ելույթ ունենալով ԱՄՆ-ում կայացած տեխնոլոգիական խորհրդաժողովներից մեկում, հայտարարել է, որ ծառայությունն ավելի հանգամանորեն կկանխի այնտեղ ապատեղեկատվության զետեղման փորձերը:

Խոսքը վերաբերում է այդ թվում այն տեսագրություններին, որոնց հեղինակները տարածում են դավադրության զանազան տեսություններ ու առասպելներ: Ինչպես նշել է AP-ն, Վոջիցկին հայտարարել է, որ ծառայությունը կպսակազերծի նման առասպելները՝ այդ տեսահոլովակների տակ դնելով ինտերնետ-հղումներ կողմնակի ռեսուրսների, մասնավորապես, Wikipedia առցանց հանրագիտարանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել