Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն երկրների անունները, որոնք մեծ թվով դիտորդներ են ուղարկել՝ հետևելու կիրակի անցկացվելիք նախագահական ընտրություններին:

RT-ի  փոխանցմամբ, դիտորդների թվով առաջին տեղում Ղազախստանն է, այս երկիրը Ռուսաստան է գործուղել 223 դիտորդ:

Ցանկի երկորրդ տեղում Բելառուսն է 116 դիտորդով, ապա Գերմանիան՝ 94, Ֆրանսիան՝ 84, Ղրղզստանը՝ 65, ԱՄՆ-ն՝ 56, Լեհաստանը՝ 52, Հայաստանը՝ 39, Իտալիան՝  33: Տասնյակը եզրափակում է Բուլղարիան՝ 26 դիտորդով:

ԿԸՀ փոխանցմամբ, դիտորդներն առավել շատ կլինեն Մոսկվայի ընտրատեղամասերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել