Tert.am-ը գրում է.

Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան անգլիական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման միջադեպն անվանել են Ռուսաստանի կողմից Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության խախտում: Այդ մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով չորս երկրների առաջնորդների հայտարարությունը:

«Դա Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության խախտում է, և նման տեսակի ցանկացած գործողություն որևէ պետության կողմից քիմիական զենքի մասին հռչակագրի ակնհայտ խախտում է, ինչպես նաև միջազգային օրենսդրության խախտում: Դա վտանգ է մեզ բոլորիս համար»,- ասված է հայտարարությունում:

Առաջնորդները նշել են, որ դա վտանգ է ներկայացնում Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար:

«Ռուսաստանում ստեղծված և ռազմական նշանակությամբ կիրառվող նյարդապարալիտիկ տեսակի նյութի օգտագործումը Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր հարձակման նպատակներով նյարդապարալիտիկ նյութի առաջին կիրառումն է»,- նշվում է փաստաթղթում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել