Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Մաշա Մնջոյանը Life.panorama.am-ին պատմել է վերջին շրջանում նոր երգեր ու տեսահոլովակներ չթողարկելու, բայց փոխարենը մեծ թվով բարեգործական համերգների մասնակցելու մասին:
 
«Մարտ ամիսը լի է բարեգործական համերգներով, դրանց մասնակցում եմ հնարավորինս շատ՝ փորձելով հարմարեցնել իմ գրաֆիկին: Շուտով՝ մարտի 18-ին,  Հայկ Պետրոսյանի եւ Սոնա Ռուբենյանի հետ միասին համերգ կունենանք, դրանից հետո կլինի եւս մեկ համերգ, որոնցից ստացված հասույթները հիմնականում երեխաների բուժման նպատակով են ծախսվում: Իսկ վերջերս մեկնել էի Շամշադինի սահմանամերձ 3-4 գյուղեր: Պետք է ասեմ, որ ապշած եմ վերադարձել, նախ դահլիճների ճարտարապետությունն էր ինձ զարմացրել, հետո նաեւ մարդկանց ջերմությունը: Չեմ կարող նկարագրել, թե որքան ցուրտ էր, քանի որ ջեռուցում չկար, բայց դահլիճները լեփ-լեցուն էին, մարդիկ էլ՝ անասելի ուրախ»: 
 
Երգչուհին նկատեց, որ բարեգործական համերգների առաջարկները չի կարողանում մերժել, բայց նաեւ խորապես հետաքրքրվում է, թե որքանով են դրանք հավաստի.
«Շատ է պատահում, որ մարդիկ շառլատանություն են անում եւ իրականում դրանք կեղծ բարեգործական համերգներ են լինում, բայց, եթե հասկանում եմ, որ տվյալ միջոցառումը իսկապես ազնիվ մարդկանց կողմից են կազմակերպվել, չեմ կարողանում մերժել: Ես չեմ կարող նաեւ անտարբեր լինել, օրինակ՝ խոստանալ, որ կմասնակցեմ, բայց հետո կապի դուրս չգամ նրանց հետ: Դա ներքին մի բան է, որ բառերով չեմ կարող բացատրել: Ինձ համար իսկապես շատ կարեւոր են դրանք, եւ ինձ լավ եմ զգում, երբ իմ փոքրիկ լուման եմ ունենում ինչ-որ մեկին օգնելու հարցում»,- հավելեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել