Yerkir.am-ը գրում է.

Մոսկվան շուտով  Ռուսաստանից կարտաքսի բրիտանացի դիվանագետների` ի պատասխան Մեծ Բրիտանիայի գործողությունների: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Անպայման»,- ասել է նա` պատասխանելով հարցին` պատրա՞ստ է Մոսկվան արտաքսել բրիտանացի դիվանագետների:

Ժամկետների մասին խոսելով` Լավրովը նշել է, որ դա տեղի կունենա շուտով:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան Ռուսաստանին էր մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսել երկրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել