Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Կոսովոյի հարցում համաձայնության գալ:

Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վես Միտչելի հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ համար դեպի Եվրոպա ճանապարհի ամենամեծ խոչընդոտն իրականում Կոսովոյի հետ կապված իրավիճակն է հանդիսանում, և այդ պատճառով էլ Սերբիան պատրաստ է խոսել հնարավոր համաձայնությունների մասին»,- ասել է Վուչիչը:

ԵՄ-ն պնդում է, որ միություն մտնելու գլխավոր պայմանը Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորումն է:

«Մենք կարող ենք միայն կոմպրոմիսը ընդունել, բայց ոչ մեր ժողովրդի նվաստացումը»,- ընդգծել է Վուչիչը:

Հիշեցնենք, որ փետրվարին, իր բալկանյան շրջագայության ընթացքում, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Սերբիան պետք է լուծի Կոսովոյի վեճը՝ Եվրամիություն մուտք գործելու իր հայտի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել