Պլաստիկն ամենաշատ օգտագործվող նյութերից է: Աշխարհում տարեկան արտադրվում է մոտ 300 մլն տոննա պլաստիկ: Խնդիրն այն է, որ այդ նյութը բնության մեջ քայքայվում է ավելի քան 100 տարում: Սրանից ելնելով՝ պլաստիկը վերամշակելու և նորից օգտագործելու մարդու ցանկությունը հասկանալի է: Բայց դա ոչ միշտ է լավ գաղափար:

Չնայած ապրանքի կրկնակի օգտագործման և վերամշակման խորհուրդներին՝ նույն պլաստիկե շշի բազմակի օգտագործումը վնասում է մեր առողջությանը: Ինչու՝ կներկայացնենք ստորև.

1․ Հիգիենա

Պլաստիկե շշերում կարող են ոչ մեծ ճաքեր առաջանալ, որոնցով ներս են թափանցում վնասակար միկրոօրգանիզմներ: Դա զգալիորեն մեծացնում է հիվանդության առաջացման ռիսկը:

2. Աղտոտվածություն քիմիական նյութերով

Այդ ճաքերը վնասակար քիմիական նյութերի դուրս գալու պատճառ են: Պետք է ուշադրություն դարձնել եռանկյուն նշանին և հերթական համարին, որոնք պատկերված են ապրանքի պիտակի վրա: Այդ համարը ցույց է տալիս՝ պլաստիկի ինչ տեսակից է պատրաստված տարան: 1 թիվը խոսում է այն մասին, որ շիշն արտադրված է պոլիէթիլենտերեֆտալատից, որը պիտանի է մեկանգամյա օգտագործման համար: Կրկնակի օգտագործումը, տաքացումը կարող են վնասակար նյութերի դուրս գալու պատճառ դառնալ:

Խորհուրդներ

Իմացեք՝ ինչ տիպի պլաստիկից է պատրաստված շիշը: Բակտերիաների կուտակումից խուսափելու համար պետք է տարան նույնքան մանրամասն լվալ, որքան մյուս խոհանոցային տարաները:

Հնարավորության դեպքում ապակե շշեր օգտագործեք:

Ոչ մի դեպքում մի տաքացրեք պլաստիկե շիշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել