Ահա թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին այս գեղեցիկ եղանակին։

Խոյ

Կարող եք սիրահարվել նրան, ում արտաքինը կամ այլ հատկանիշները նախկինում ձեզ միայն զվարճացնում էին: Բացառված չէ, որ հանկարծ այդ մարդու մեջ բացահայտեք այն, ինչը ձեր սրտով կլինի:

Բարենպաստ օրեր՝ 13, 14

Անբարենպաստ օրեր՝ 1, 2, 8, 15, 16, 23, 29, 30

Ցուլ

Այս ամիս ձեզ հետ սիրավեպ սկսել ցանկացողների քանակն անսահման է լինելու: Եթե չեք սպասում ձեր իդեալական երկրորդ կեսին, ապա հիանալի ժամանակ կանցկացնեք` մոտ թողնելով ձեզնով հիացողներից մեկին: Իսկ եթե արդեն իսկ սիրած էակ ունեք, ապա հավանաբար խնդիրներ կունենաք նրա հարազատների հետ:

Բարենպաստ օրեր՝ 4, 15, 16, 18

Անբարենպաստ օրեր՝ 5, 19, 26

Երկվորյակ

Ֆլիրտ, ֆլիրտ և կրկին ֆլիրտ, այն էլ՝ բացարձակ անմեղ և միայն տրամադրությունը բարձրացնելու համար: Բայց կա վտանգ, որ սիրախաղն արդյունքում վերածվի շատ լուրջ հարաբերության: Եթե նման պլաններ չունեք, զգուշացեք:

Բարենպաստ օրեր՝ 18, 19

Անբարենպաստ օրեր՝ 7, 14, 21, 28

Խեցգետին

Երկու երկրպագուն շա՞տ է, թե՞ քիչ: Ձեզ հերիք է․ չէ՞ որ նրանք այնքան ակտիվորեն են պայքարելու ձեր ուշադրության համար, որ անգամ կհասցնեն ձանձրացնել: Եվ դա՝ չնայած նրան, որ նրանցից մեկի հետ ձեզ բացառապես վիրտուալ շփում է կապելու:

Բարենպաստ օրեր՝ 4, 14, 18, 20, 21, 22, 28

Անբարենպաստ օրեր՝ 9, 19, 23

Առյուծ

Պետք չէ խաղալ մյուսների զգացմունքների հետ, թե չէ այն մեկը, ում անընդհատ մոտ եք թողնում, հետո լրջորեն կզբաղվի ձեզնով, և շատ հավանական կլինի, որ չեք էլ գիտակցի, թե ինչպես ամուսնացաք:

Բարենպաստ օրեր՝ 24

Անբարենպաստ օրեր՝ 2, 16, 23, 30

Կույս

Աստղերը ձեզ համար այս ամիս հուշում են սիրավեպ ամուսնացած մեկի հետ: Եթե խիստ բարոյական արժեքների տեր մարդ եք, ապա կկարողանաք չտարվել և չկործանել ուրիշի ընտանիքը:

Բարենպաստ օրեր՝ 6, 20, 26, 27

Անբարենպաստ օրեր՝ 7, 8, 14, 21, 22, 28, 29

Կշեռք

Աստղերը ձեզ համար հետաքրքիր ու կրքոտ սիրավեպ են հուշում, որը, ցավոք, այդքան էլ երկար չի տևի, ինչը ձեզ այդքան էլ չի մտահոգի:

Բարենպաստ օրեր՝ 1, 2, 8, 9, 15, 16, 28, 29, 30

Անբարենպաստ օրեր՝ 3, 5, 10, 17, 19, 26

Կարիճ

Սիրային ֆրոնտում պատահական կապեր ու խորը կապվածության բացակայություն է: Բայց կա նաև սիրո հավանականություն. ձեզ հավանող մարդկանցից մեկը նպատակ կդնի ամեն գնով նվաճել ձեզ:

Բարենպաստ օրեր՝ 2, 5, 30

Անբարենպաստ օրեր՝ 1, 15, 18, 22, 25, 29

Աղեղնավոր

Աստղերը ձեզ անհավանական գեղեցիկ փոխադարձ սեր են հուշում: Չի բացառվում, որ այն կլինի առաջին հայացքից: Բայց սիրավեպի սկզբին կհանդիպեք որոշ խնդիրների, պետք չի հուսահատվել. այն, ինչ դժվար է տրվում, ավելի շատ է գնահատվում:

Բարենպաստ օրեր՝ 4, 5, 21, 28

Անբարենպաստ օրեր՝ 13, 16

Այծեղջյուր

Ճակատագիրը ձեզ երջանիկ լինելու շանս է տալիս: Միայն թե եթե տարված եք կարիերայով, ապա հեշտորեն կմերժեք այդ պարգևն ու կնախընտրեք տարվել զգացմունքներով: Իհարկե, նպատակասլաց լինելը լավ բան է, բայց ոչ սեփական երջանկության հաշվին:

Բարենպաստ օրեր՝ 5, 8

Անբարենպաստ օրեր՝ 4, 11, 18, 21, 25

Ջրհոս

Աստղերը ձեզ ոչ ադեկվատ երկրպագու կնվիրեն: Ամենայն հավանականությամբ, նա ամեն գնով կցանկանա գրավել ձեր ուշադրությունը, ուստի կսկսի անել դա հրապարակայնորեն: Մի խոսքով` ձեզ լավ շոուներ են սպասվում:

Բարենպաստ օրեր՝ 2, 9, 13, 16, 20, 27, 30

Անբարենպաստ օրեր՝ 3, 10, 17

Ձկներ

Սիրային ֆրոնտում թեժ է լինելու: Աստղերը ձեզ խելահեղ սեր են խոստանում, ինչը կստիպի մոռանալ ամեն ինչ: Զգացմունքները կխլացնեն ձեր գիտակցությունը:

Բարենպաստ օրեր՝ 7, 11, 12, 14, 21, 22, 28

Անբարենպաստ օրեր՝ 13, 20, 27

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել