«Երևանի քաղաքապետարանը շարու­նակում է վատնել համայնքի բյուջեի մի­ջոցները: Այս անգամ քաղաքապետա­րանը պատրաստվում է միլիոնների հաս­նող գումարներ ծախսել դրոշակների և՛ ձեռքբերման, և՛ տեղադրման համար: Միայն դպրոցների, մանկապարտեզնե­րի, քաղաքային նշանակության վարչա­կան շենքերի վրա տեղադրված ՀՀ դրոշների փոխման, հիմնային պատվանդանների նորոգման ծառայություննե­րի համար կծախսվի 9 մլն 948 հազար դրամ: Խոսքը թվով 529 դրոշի մասին է, որոնք պետք է փոխեն ամիսը մեկ ան­գամ: Իսկ ահա օտարերկրյա նախագահ­ների այցերի կապակցությամբ համա­պատասխան երկրի և ՀՀ դրոշների ձեռքբերման, դրոշակազարդարման, ապամոնտաժման համար կծախսվի 14 մլն 985 հազար դրամ: «Ժողովուրդ» օրա­թերթը պարզեց, որ նշված գումարով նախատեսվում է իրականացնել մինչև 4 օտարերկրյա նախագահների և պաշ­տոնական այցերի դրոշակազարդարումը:

Նախնական երթուղիով անհրաժեշտ է ձեռք բերել 700 օտարերկրյա և ՀՀ դրոշներ: Հասկանալի է՝ իրականում գնումների գումարի մի մասը ատկատի ճանապարհով հոսում է քաղաքապետի, նրա տեղակալների ու մյուս բարձրաս­տիճան պաշտոնյաների գրպանը՝ նպաստելով նրանց գերհարստացմանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել