«Իշխանությունները փորձում են առանձնապես շատ մեծ շուք չհաղորդել Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային՝ պատճառաբանելով, որ նորընտիր նախագահն այլևս առաջնային մանդատ չունի, սակայն բուն պատճառներից մեկն էլ «հարգանքն» է այդ օրն իր պաշտոնավարումն ավարտող Սերժ Սարգսյանի նկատմամբ:
 
Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանությունները «ծանր» են տարել այն լուրը, որ «հնարավոր» է ինաուգուրացիային մասնակցի նաև արքայազն Չարլզը:
 
«Իհարկե, Արմեն Սարգսյանի հյուրերն անչափ շատ կարող էին լինել, որոնք կլցնեին Օպերայի դահլիճի նման մի քանի դահլիճ, սակայն նա ցանկություն է հայտնել, որ երիտասարդները և մտավորականները շատ լինեն այդ արարողությանը, առաջին հերթին` Գյումրիից:
 
Քաղաքական ուժերից էլ հնարավորինս լայն սպեկտր ներկայացված լինի` արտախորհրդարանական ուժերի, նաև` քաղաքացիական հանրության ներգրավմամբ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը:
Հյուրերի կազմված ցանկը ի սկզբանե մեծ է եղել, սակայն այն անցնելու է եռաֆազ ֆիլտրում` կնայի-կֆիլտրի ինքը` Արմեն Սարգսյանը, խորհրդարանի ղեկավարությունը, ապա նաև՝ նախագահականը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել