Եվ թող ընտրություններ լինեն ....
Ով բարի է, դիվանից վեր է կենալու ու գնալու է ընտրելու այն քաղաքական ուժին, որը սոլիդ նախընտրական ծրագիր ներկայացրեց:
Իսկ քանի որ ծրագիր ներկայացնողները համարյա նույն մարդիկ են, որոնք արդեն 20 տարի է ներկայացնում են, ապա հարցեր.
1. Արդյո՞ք մարդը իզուր տեղը չկտրվեց դիվանից:
2. Մեֆը կվերադառնա՞ հայրենիք:
3. Ինչո՞ւ է աղմկում Րաֆֆին:
4. Մի՞թե վերջին պոետին երբևիցե կտեսնենք:
Իմ կարծիքով ավելի լավ է արդեն անցնենք իշխանության վերջին թատրոնային «բարեփոխումներին»` ոստիկաններին բռնում են, 
«Արմենթելին» տուգանում են, բայց դրանից շաքարի գինը ոչ միայն չի իջնում, այլև բարձրանում է, բանակն էլ, պարզվեց, շատ վատ վիճակում է ... 
ՀՀԿ-ն էլ ձեռի հետ սկսել է նախընտրական արշավը` « ... ընտրություններ են...» ու թքած, թե «Ժառանգության» մոտ ինչ պլաններ կան, ու ով ինչ է խոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել