Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին՝ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 14-ին կհայտարարի ռուս դիվանագետների արտաքսման մասին:

Աղբյուրների տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանն, այնուամենայնիվ, չի արտաքսվի:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչև Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները և չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել