Life.panorama.am-ը գրում է.

Օրերս դերասանուհի Անահիտ Մութաֆյանի հետ Life.panorama.am-ի հարցազրույցը լայն տարածում է գտել: Դերասանուհու հայտարարությունը՝ «Ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ», առաջացրել է հանրության զայրութը: Վիրտուալ տիրույթում մարդիկ քննադատում եւ անձնական վիրավորանքներ են հասցնում Անահիտին՝ ընդհուպ մինչեւ հորդորելով, որ նա գնա Ադրբեջան եւ այնտեղ բազմանա:

Life.panorama.am-ը ստեղծված իրավիճակի մասին խոսելու նպատակով դարձյալ կապ է հաստատել Անահիտ Մութաֆյանի հետ, ով նշեց, որ ժպիտով է վերաբերվում այս իրարանցմանը, բայց նաեւ ցավում է, որ մեր հասարակությունը պատրաստ է նման կերպ քարկոծել իրենց կողքին ապրող քաղաքացուն:

«Բոլոր մեկնաբանություններին ժպիտով եմ վերաբերվում ու մտածում եմ, որ, եթե մարդիկ ինձ վիրավորելով կհանգստանան եւ իրենց միջի չարությունը կհանեն, կսկսեն ապրել նորմալ մարդու նման, ապա ես պատրաստ եմ դառնալ նրանց քավության նոխազը: Եթե դա կօգնի նրանց մարդանալու, ուրեմն զոհը թող հենց ես լինեմ»,- նշեց նա ու շարունակեց. «Մեկնաբանություններ կարդացի, որտեղ մարդիկ մեջբերում են ապրիլյան պատերազմում զոհված զինվորների մայրերին ու նշում, որ ես նրանցից լավը չեմ. Ասեմ, որ գլուխ եմ խոնարհում յուրաքանչյուր զինվոր ծնած մոր առաջ, գլուխ եմ խոնարհում նաեւ այն անմեղ երեխեքի առաջ, ովքեր իրենց կյանքը հանուն մեզ ու հանուն այս երկրի են տալիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել