Չնայած բոլոր կանայք էլ նախընտրում են ծննդաբերել հիվանդանոցում հնարավորինս լավ բժիշկների հսկողության ներքո, այնուամենայնիվ, կան բացառություններ, ովքեր ընտրում են երեխային լույս աշխարհ բերելու այլ եղանակներ։ 

Այս ռուս զբոսաշրջիկ կինը, ում անունը հայտնի չէ, վերջերս ծննդաբերել է Կարմիր ծովում՝ եգիպտական ափերից մեկում։ Զբոսաշրջիկի անսովոր ծննդաբերությունը ֆիքսել է հարակից շինություններից մեկում ապրող մի մարդ, ով դրանք հրապարակել է Ֆեյսբուքում։ Լուսանկարներն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հազարավոր հավանումներ են ստացել։

Հետագայում հաջողվել է պարզել, որ լուսանկարում երևացող երիտասարդ տղամարդը երեխայի հայրն է, իսկ ավելի տարիքով տղամարդը՝ բժիշկ, ով մասնագիտացված է ջրում ծննդաբերություններ ընդունելու գծով։ Հենց դրանից էլ կարելի է եզրակացնել, որ ջրում ծննդաբերելը նախօրոք էր պլանավորված, ոչ թե պատահականություն էր։

Ծննդաբերության ողջ ընթացքին հետևում էին ծովափում գտնվող մարդիկ, ովքեր ապշահար էին եղել։ «Այդ կինը երեխային լույս աշխարհ բերելուց հետո այնքան հանգիստ դուրս եկավ ծովից, այնքան հանգիստ էր քայլում, որ կարծես ոչինչ էլ չէր եղել»,- գրել է լուսանկարների հեղինակը։

Նաև հայտնի է, որ թե՛ երեխան, թե՛ մայրն իրենց լավ են զգում և ոչ մի առողջական խնդիր չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել