Անձնական հիգիենա

Այսօր մենք բարձր ենք գնահատում անձնական հիգիենան, սակայն մինչև 18-րդ դարի սկիզբը մարդիկ իրենց կյանքի ընթացքում լողանում էին ընդամենը մեկ անգամ կամ առհասարակ չէին լողանում: Շատերը կարծում էին, որ լոգանք ընդունելն անառողջ երևույթ է, քանի որ տաք ջուրը տարատեսակ հիվանդություններ ու բորբոքումներ է բերում օրգանիզմ: Անգամ եթե մարդը որոշել էր լոգանք ընդունել, ապա նա դա անում էր հագուստով: Այս սովորույթը պահպանվեց մինչև 19-րդ դարի վերջը:

Դեզոդորանտ

Մինչ 1880-ականները մարդիկ անգամ չէին էլ մտածում դեզոդորանտ ստեղծելու մասին՝ չնայած այն բանին, որ նրանց մեծ մասը հաճախ շատ վատ էին բուրում: Սակայն անգամ այդ դեպքում նրանք անհարմարություն չէին զգում: Հարուստները տհաճ հոտը փորձում էին քողարկել մեծ քանակությամբ օծանելիք օգտագործելով, սակայն այսօր բոլորին էլ հայտնի է, որ այդ եղանակը պատշաճ կերպով չի կարող գործել:

Հարկ է նշել, որ դեռ 9-րդ դարում Զիրյաբը միտք է տվել ստեղծելու թևատակերի համար նախատեսված դեզոդորանտ, սակայն այն չընդունվեց: Ընդհուպ մինչև 1888 թ. նման ոչ մի բան գոյություն չուներ: Հենց այդ տարում սկսվեց դեզոդորանտների պարբերաբար թողարկումը, որոնք ֆենոմենալ հաջողություն ունեցան արևմուտքում: Այդ դեզոդորանտները հասանելի են նաև այսօր և թողարկվում են «Մամա» ապրանքանիշի անվան տակ:

Գրումինգ

Կանայք չէին խնամում իրենց մարմնի արտաքին մազածածկույթները: Արևմտյան աշխարհում մազերի հեռացումն արտասովոր երևույթ էր մինչև 1920-ական թվականները: Իհարկե, գոյություն ունեն որոշ երկրներ, որտեղ կանայք մինչ այժմ չեն հեռացնում անցանկալի մազերը:

Զուգարաններ

Հնում գրեթե բոլոր տներից մարդու բնական կարիքների տհաճ բույրն էր գալիս: Այն ժամանակ ջրամատակարարման խողովակներ գոյություն չունեին: Մարդիկ իրենց կարիքները հոգում էին գիշերանոթների մեջ, որոնք այնքան էին մնում կեղտոտ, մինչև որ մի օր մեկը չէր որոշում դրա պարունակությունը մոտակա պատուհանից դուրս նետել: Ավելի ուշ ստեղծվեցին բաց զուգարաններ: Սակայն անգամ վիկտորիանական ժամանակաշրջանում գիշերանոթներն օգտագործվում էին գիշերը կարիքները «արտակարգ դեպքերում» հոգալու համար:

Զուգարանի թուղթ

Զուգարանի թուղթը հայտնագործվել է 18-րդ դարի վերջում, իսկ մինչ այդ մարդիկ ձեռքի տակ եղած իրերն էին օգտագործում դրա փոխարեն: Հարուստներն իրենց թույլ էին տալիս կտորի մնացորդներն այդ նպատակով գործածել, իսկ աղքատները՝ հին կտորներ, տերևներ և սեփական ձեռքերն էին օգտագործում: Անգամ հին հռոմեացիներն ավելի լավ էին ապրում. այս նպատակով նրանք հատուկ կտոր էին օգտագործում, իսկ դրանից հետո լվանում էին իրենց մեկ դույլ ջրով: Նկարում պատկերված է 18-րդ դարի զուգարան:

«Անկողնային» միջատներ

Անկողնային բզեզների և այլ միջատների պատճառով վարակները տարածված էին 18-րդ դարում: Սակայն այդ միջատները բազմաթիվ հիվանդությունների պատճառ դարձան և մինչ օրս բազմաթիվ խնդիրներ են առաջացնում: Վիկտորիանական շրջանում կանայք անկողինները կերոսինով էին պատում, որպեսզի սպանեին բոլոր անցանկալի հյուրերին:

 

Դաշտան

Այսպիսի օրերին կանայք օգտագործում էին սովորական կտորներ, ի դեպ՝ պարբերաբար նույն կտորը, որոնք լվանում և չորանալու համար կախում էին բոլորի համար տեսանելի վայրում՝ չամաչելով ոչնչից և ոչ ոքից: Այդ պատճառով էլ ցանկապատից հարևանի պատշգամբ նայելն այնքան էլ հաճելի չէր: Սակայն կային նաև կանայք, որոնք առհասարակ ոչինչ չէին օգտագործում այդ օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել