Նրա մայրը 16 տարեկան էր, երբ որդուն լույս աշխարհ բերեց:

Նա երբեք չի հանդիպել իր հորը և պարզաբանել է հետևյալը. «Ես երբեք չեմ հանդիպել իմ հորը և նույնիսկ երբեք չեմ մտածել նրան հանդիպել: Միայն նրա համար, որ նա քնել է իմ մոր հետ, չի նշանակում, որ նա իմ հայրն է: Նա ուներ երեսուն տարի ինձ տեսնելու համար, բայց հանկարծ որոշեց դա անել միայն այն ժամանակ, երբ ես հայտնի դարձա»:

Աշխատել է կինոթատրոնում՝ որպես տոմսերի հսկիչ, որտեղ պոռնոգրաֆիկ ֆիլմեր էին ցուցադրում, բայց հետագայում ասել է, որ նրան այդպիսի էժանագին և տհաճ ֆիլմեր դուր չեն գալիս:

Մի անգամ ասել է՝ «Մարդիկ մտածում են, որ ճակատագիրը այն է, ինչ տեղի է ունենալու, իրականում ճակատագիրրը այն է, ինչ տեղի չի ունենալու»:

Որոշ տեղեկությունների համաձայն` նրա IQ-ն 160 միավոր է, չնայած որ 16 տարեկանում թողել է դպրոցը:

Նա երկու «Օսկարի» դափնեկիր է:

Նա ատում է բռնությունը և թմրամոլությունը, սակայն և՛ առաջինը և՛ երկրորդը կարելի է տեսնել նրա ֆիլմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել